National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.03.2024
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եւս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ
1 / 5

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-06:00-ն: Առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաեւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներն առաջարկում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Պարզաբանելով «քրեական ենթամշակույթի քարոզ» սահմանումը` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ դա քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն ապահովելն է տեսալսողական մեդիայի միջոցով:

Պատգամավորը հավելել է, որ հաշվի են առնվել նաեւ ՀՌՀ գործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները:

«Քրեական օրենսգրքում առկա գործողությունները քարոզելը հանրային մուլտիպլեքսում ցերեկային ժամերին ճիշտ չէ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա»,- փաստել է օրինագծի համահեղինակն ու խոսել հատկապես դեռահասների վրա այդ տեսարանների բացասական ազդեցության մասին:

Հարակից զեկույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Կառավարության մտավախությունը լուծումների մեթոդաբանությանն է առավել վերաբերում: Նշելով, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` նախարարն առաջարկել է ընդլայնված քննարկումներ կազմակերպել եւ ոլորտային խնդիրների կարգավորման առավել համակարգային լուծումներ գտնել:

Ընդգծվել է, որ արդի տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում, երբ համացանցը եւ կաբելային հեռուստատեսությունը լայն հասանելիություն են ապահովում, հատվածական լուծումները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել:

Հարակից զեկույցում պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Նա կարեւորել է նման սահմանափակումները հատկապես դեռահասներին հանրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններից զերծ պահելու տեսանկյունից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:
 


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշ...

18.03.2024
20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ ս...

18.03.2024
«Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով ՀՀ ԱԺ աշխատակազմի համար
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ ...

18.03.2024
Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջար...

18.03.2024
Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի կարգավորումները
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ  լրամշակվել է,  կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակակ...

18.03.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am