National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.03.2024
«Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով ՀՀ ԱԺ աշխատակազմի համար
1 / 13

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով քաղհասարակության եւ ԱԺ աշխատակազմի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու կարեւորությունը:

Ազգային ժողովի աշխատակազմը վերջին երկու տարիներին ակտիվ համագործակցում է քաղհասարակության հետ: Դեռեւս 2022 թվականին առաջին անգամ ԱԺ աշխատակազմը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում ներառականության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: «Համագործակցության արդյունքում այս տարի առաջին անգամ բյուջետային հատկացումների մեջ կա նաեւ ներառականության ապահովման իրականացում բյուջետային միջոցների հաշվին: ԱԺ դերի բարձրացման շրջանակում ունենք հատկացված որոշակի գումար՝ խելամիտ հարմարեցումներ ձեռք բերելու համար: Հաջորդ տարիներին էլ նախատեսում ենք քաղհասարակության գործընկերների հետ իրականացնել միջոցառումներ շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որպեսզի խորհրդարանի շենքը դառնա ավելի ներառական եւ մատչելի»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ներառական դարձնել թե՛ շենքային պայմանները, թե՛ մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ դիտարկվելու են ԱԺ աշխատակազմի իրավական ակտերի համապատասխան փոփոխությունները ներառականության տեսանկյունից:

«Ժողովրդավարական երկրներում ձգտում են, որպեսզի հանրային հատվածում մատուցվող ծառայությունները հավասարապես մատչելի լինեն հասարակության բոլոր խավերի համար»,- ասել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատակազմի ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացումը՝ գենդերազգայուն, ներառական, կորպորատիվ ռազմավարական եւ գործառնական պլանավորման ու իրականացման համար: Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի հետ իրականացվել է խորհրդարանական գործունեության ոլորտում կանանց, երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն: «ԱԺ աշխատակազմը ներառականության ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարթակ է ստեղծել: Հայաստանի հանրային հատվածում առանձնահատուկ դեպքերից է, երբ կառույցը ոլորտում նման ողջունելի քայլ է կատարում»,- փաստել է Հովհաննես Մարգարյանցը:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներն աշխատակազմին ներկայացրել են իրենց ծրագրերը, կատարած աշխատանքները՝ կազմակերպելով քննարկումներ հաշմանդամության ճանաչման մոդելների, խտրականությանը, ֆիզիկական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցությանը վերաբերող թեմաներով:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ անհատների միություն է, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ հանրային իրազեկման միջոցով:

Ըստ կոալիցիայի անդամների՝ ծրագրերի հաջող իրագործման համար, բացի իրավական հենքից, անհրաժեշտ է նաեւ աշխատել համայնքային կոնկրետ հատվածների հետ:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Սիփան Ասատրյանի խոսքով աշխատաժողովի նպատակն է ԱԺ աշխատակազմին իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու էթիկայի վերաբերյալ:

Մասնակիցների հավաստմամբ նմանատիպ աշխատաժողովները, քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ մատուցվող ծառայությունների ներառականության:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշ...

18.03.2024
20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ ս...

18.03.2024
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եւս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդո...

18.03.2024
Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջար...

18.03.2024
Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի կարգավորումները
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ  լրամշակվել է,  կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակակ...

18.03.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am