National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
1 / 8

Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպման ընթացքում:

Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ Էնդրյու Թըրների նշանակումը եւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան կհանդիսանան արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերությունների համար:

Նա երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային հարթակներում կանադական կողմի հնչեցրած հայամետ հայտարարությունների համար:

Ներկայացնելով անվտանգային իրավիճակը Հայաստանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ: Նա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը հրատապ անհրաժեշտություն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն անում է առավելագույնը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու համար. «Հենց այդ նպատակով մեր կառավարության կողմից մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Համոզված եմ, որ ծրագիրը կյանքի կոչելու հարցում Կանադայի ներդրումը մեծ է լինելու»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ Հայաստանում ունենք նաեւ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման անհրաժեշտություն: Նա ընդգծել է, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել միանալու այս առաքելությանը:

Պատգամավորը խոսել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված եւ բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերի բնակարանային, սոցիալական, կրթական եւ մյուս խնդիրները հոգալու նպատակով միջազգային աջակցության անհրաժեշտության մասին:

Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով հայ-կանադական խորհրդարանական համագործակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերին, որպես կարեւոր ազդակ նշել է նաեւ փոխադարձ այցերը:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: «Հայաստանը եւ Կանադան ունեն շատ ընդհանուր արժեքներ, որոնցից են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, չափազանց կարեւորել է վերջին՝ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունված հայանպաստ բանաձեւերը: Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, վերահաստատել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին անհրաժեշտ է խաղաղություն:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը, ԼՂ տարածքում մշակութային ժառանգության ոչնչացմանը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը, ինչպես նաեւ խոսել ժողովրդավարական խնդիրների մասին:


21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
Բրյուսելում կայացավ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցելու համար Բելգիայի Թագավորություն մեկնեցին  մեր երկրի  խորհրդարանականները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ ունեցավ ԱԺ նախագահը: Եվրոպական հարթակից խո...

21.03.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Խաչատրյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:   Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյա...

21.03.2024
Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
2023 թվականից սկսած իրականացվել են այնպիսի ծրագրեր, որոնցից է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց եկամտային հարկ վճարելու գործիքների ներդրման միջոցով ավելի պարզեցնել դրանց գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վ...

21.03.2024
Ալեն Սիմոնյանը Բելգիայում ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵԽ պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի: Պատվո մեդալով է պարգեւատրվելու ն...

21.03.2024
Հայաստանն ակնկալում է ԵՄ շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սարգիս Խանդանյան
Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործըն...

21.03.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Իր ելույթում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների...

21.03.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

21.03.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

21.03.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ ունենալը: Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am