National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
22.03.2024
«ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր
1 / 12

2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները: Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների  բազմաբնույթ հարցերին,  տվել պարզաբանումներ:

Մասնավորապես՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր: Սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը. պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը: Տարրական դասարաններում միավորային գնահատում այլեւս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ աշակերտների համար: Մարզերի եւ Երեւանի 293 դպրոցներ ընդգրկվել են մինչեւ 2026 թվականի 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման եւ նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի ցանկում: ՏՀՏ եւ բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի 88 եւ այլ մարզերի ու Երեւանի 12 նորակառույց դպրոցներում:

«Ուսուցիչների տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին: Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել 101 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր՝ 50 տոկոս հավելավճարով»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ տարակարգի եւ կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400.000-ից մինչեւ 600.000 ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: 400.000 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է արդեն ստանում շուրջ 220 ուսուցիչ:

Սեպտեմբերից 25 տոկոսով բարձրացել է բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը. ծրագրի շահառու է 8420 ուսուցիչ՝ աշխատավարձի շուրջ 32.000 դրամ աճով: Սեպտեմբերից բարձրացել է նաեւ մինչեւ 100 սովորող ունեցող 64 գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը, ում դրույքաչափն ավելացել է՝ միջինում 71.700 դրամից հասնելով 115.300  դրամի:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի աշխատանքները: Շարունակվում է 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագիրը: 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքի մեջ են:

Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչի արդյունքում  նվազել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաեւ նրանք հնարավորություն են ստացել լավագույն կերպով դրսեւորել իրենց կարողությունները:

Մշակվել եւ հաստատվել է «Ակադեմիական քաղաք»  ծրագրի հայեցակարգը: Գերմանական ճարտարապետական ընկերության կողմից մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Քննարկվում են նաեւ դեպի այդ քաղաք հասնելու տրանսպորտային ուղիները:

Գիտության ոլորտում 2023 թվականին մշակվել եւ ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, որով սահմանվել են որակական եւ քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:

Վերոնշյալ ոլորտի ֆինանսավորումը՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, կազմել է շուրջ 36 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի ֆինանսավորման չափից ավելի է 6,2 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով: 2018 թվականի 14,3 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ դրամով կամ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:

Անդրադառնալով սպորտի ոլորտի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ՝ 125 ոսկե, 127 արծաթե եւ 193 բրոնզե: 2022 թվականի ցուցանիշից սա ավելի է 44,9 տոկոսով: Մեդալներից 25-ը նվաճել են կանայք:

Մշակույթի ոլորտում իրականացվել է 18 կրթամշակութային ծրագիր:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:


22.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայ...

22.03.2024
Եվրանեսթ ԽՎ-ում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը
Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել  ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկում ենք թվայնացման, ինչպես նաեւ հանրային ծ...

22.03.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը:   ...

22.03.2024
Քննարկվել են 2023 թ. առողջապահության ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը
Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ...

22.03.2024
Առողջապահության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխու...

22.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հ...

22.03.2024
Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանն ընտրվել են ԵԽԽՎ ենթահանձնաժողովների նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ: Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտ...

22.03.2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները
2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի»  հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված մի...

22.03.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.03.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am