Տպել
24.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը:

Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը:

Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով: Խորհրդարանի ղեկավարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը, Լեւոն Քոչարյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կմասնակցեն վեհաժողովի շրջանակում անցկացվող նիստերին, քննարկումներին եւ աշխատաժողովներին:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին,...