National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը
1 / 11

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 27-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանձնաժողովին է ներկայացել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ճանապարհաշինության  եւ  ջրային ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է վերոնշյալ  ոլորտներում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, որոնց արդյունքում ընթացիկ տարում էապես  ավելացել են ֆինանսական հատկացումները:

Սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում իրականացվել է  446 ծրագիր, որոնց համար վճարվել է 58.2 մլրդ դրամ, Կառավարության մասնաբաժինը կազմել է 30.3 մլրդ դրամ: Ծրագրերում եղել են բազմաթիվ ենթածրագրեր: Այդպիսով, թիվը կարող է հասնել շուրջ 1000-ի: Մարզերում իրականացվել են 31 նաեւ տարբեր՝ հրատապ բնույթի  ծրագրեր, որոնց բյուջեն կազմել է 2.9 մլրդ դրամ: Աշխատանքներ են կատարվել աղբահանության ոլորտում:   Գույքագրված 220 աղբավայրերից մոտ 100-ը փակվել են կամ փակման փուլում են: Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ճանապարհաշինության մասով՝ 500 կմ-ի պլանն արդեն երկրորդ տարին գերակատարվում է:

Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը ներկայացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նա անդրադարձել է հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ «Էկոպարեկային ծառայության մասին» նոր օրենքի ընդունմամբ բնության հատուկ տարածքների պահպանությունը կիրականացվի 24/7 ռեժիմով. «Այս պահին մենք դա իրականացնում ենք 8-ժամյա ռեժիմով: Էկոպարեկային ծառայողին կտրվեն նոր հնարավորություններ ու լիազորություններ»:

Զեկուցողը խոսել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում իրականացված կարեւոր փոփոխությունների մասին: Նշվել է, որ համայնքի ավագանուն է վերապահվել համայնքի կողմից գործունեության տեսակի վերաբերյալ տրվող դրական կամ բացասական եզրակացությունը: Նախկին կարգավորմամբ դա համայնքապետի լիազորությունների շրջանակում էր: Հակոբ Սիմիդյանի խոսքով փոփոխությունը կնպաստի ուժեղացնել ավագանու ինստիտուտը:

Ջրային օրենսգրքում փոփոխությամբ էլ ջրախնայող համակարգում նախատեսվում է ունենալ առնվազն 40 տոկոս ջրախնայողություն: Զեկուցողը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է ունենան առցանց ջրահաշվիչ սարքեր: Դրանց բացակայության դեպքում սահմանված են վարչական տուգանքներ:

Գործադիրը հստակեցրել է նաեւ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը: Քրեական պատասխանատվություն է սահմանվել ստորերկրյա ջրերի ապօրինի շահագործման համար:

Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների ռիսկերի կառավարման մասով ընդունվել է ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: «Նպատակ ունենք մինչեւ 2050 թվականը նվազեցնել մեկ շնչի հաշվով CO2-ի արտանետումները մինչեւ 2,7 տոննա»,- ընդգծել է նախարարը:

Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա տեղեկացմամբ խստացվել է սիգի ապօրինի որսի վարչական պատասխանատվությունը: Նշվել է, որ առաջին անգամ Կառավարությունը շուրջ 60 մլն դրամ է հատկացրել Սեւանի ջրի որակի մշտադիտարկում իրականացնելու համար:

Հակոբ Սիմիդյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի վերականգնմանը, ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակում համապատասխան ծառայողների կարողությունների զարգացմանը, ջրային ռեսուսների արդյունավետ կառավարմանը եւ այլն:

Զեկույցի գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Ըստ զեկուցողի՝ 2023 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 948 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսով:

2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության մասով տարեսկզբին հատկացվել է 38,1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 41,6 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 1,6 մլրդ դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է պետական աջակցության շուրջ 13 ծրագիր եւ մի շարք միջոցառումներ:

Ներկայացնելով հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում հաստատվել է շուրջ 2350 հա այգեհիմնման հայտ: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրի շրջանակում 11,662 հեկտար հողատարածք ապահովագրելու համար կնքվել է շուրջ 10,192 ապահովագրական պայմանագիր: 2022 թվականի համեմատ ապահովագրված տարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է: Վճարվել է 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 719 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր եւ 5 միավոր կոմբայն:

Գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրով հաշվետու տարում հաստատվել է 221 հայտ՝ շուրջ 15,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 9068 բերքի գնման պայմանագիր: Մթերվել է շուրջ 86,000 տոննա պտուղբանջարեղեն եւ շուրջ 160,000 տոննա խաղող:

Թռչնաբուծության, խոզաբուծության եւ տավարաբուծության ոլորտներում՝ 6 կազմակերպության հետ կնքվել են պայմանագրեր շուրջ 32 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ կատարելու նպատակով:

Ընդունվել են պարենային անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության ռազմավարությունները, «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրենքը, լավարկվել են «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքների կարգավորումները:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ոլորտներին վերաբերող խնդիրներին:


27.03.2024
Կարեւորում եմ քաղհասարակության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի Բաթոյան
Աշխատավայրում գենդերային հավասարության խթանմանն ուղղված ՀՀ ջանքերը վերջին տարիներին առավել տեսանելի են, սակայն չնայած այդ ջանքերին` աշխատանքային հարաբերություններում շարունակվում են արձանագրվել գենդերային խտրականության դրսեւորումները. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զա...

27.03.2024
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համ...

27.03.2024
Մամուլի ասուլիսի անցկացման հրավեր
Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն Բրյուսելում անցկացված Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:...

27.03.2024
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան  Սինգհի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստան...

27.03.2024
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհե...

27.03.2024
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄԷ պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայ...

27.03.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.03.2024
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարեւորում ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am