National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
1 / 9

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով: Սահմանվում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,  անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Սահմանվում է, որ  քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրել է՝ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ որեւէ կերպով  քաղաքացին չի ծանուցվում: Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

Նշվել է, որ ծանուցումից առաջ ստուգվելու է՝ քաղաքացին երկրո՞ւմ է, թե՝ ոչ:

Մտքերի փոխանակության ձեւաչափում փոխնախարարը հայտնել է, որ  նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքացիներին ծանուցելու հետ  կապված որոշակի խնդիրներ կան. շատ հաճախ  քաղաքացիները միտումնավոր խուսափում են ծանուցվելուց:

Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ սկզբում քաղաքացին ծանուցվելու է իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Պաշտոնական էլեկտրոնային փոստ համարվում է այն էլ. փոստը, որը քաղաքացին ստանում է նույնականացման քարտ ստանալիս: Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է թղթային եղանակով՝ փոստի միջոցով, այնուհետեւ հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները: Վերջին ծանուցումից 10 օր հետո, որը լինելու է azdarar.am կայքով, քաղաքացին համարվելու է պաշտոնապես ծանուցված:

Պատգամավորները եւ փորձագետները ներկայացրել են որոշ առաջարկներ եւ դիտողություններ, որոնք կքննարկվեն հեղինակի կողմից:

Հանձնաժողովը նախագծին  դրական եզրակացություն է տվել:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am