Տպել
25.04.2017
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը
1 / 6

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը:

Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն եւ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որեւէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի:

Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական գրառումներից հատվածներ եւ ասույթներ:

Գալուստ Սահակյանը նախասրահում ունկնդրել է դպրոցի երգչախմբին, տնօրենի ուղեկցությամբ շրջել անվանակոչված դասասենյակներում, Պեյո Յավորովի թանգարանում, ապա մասնակցել Նանսենի անվան դասասենյակի բացմանը:

Այնուհետեւ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են մեծ մարդասերի կենսագրությունից եւ գործունեությունից հատվածներ, որոնք առնչվել են հայ ժողովրդի ճակատագրին, Հայ դատի արդարացի լուծմանը:


25.04.2017
Մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը` Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից: ...

25.04.2017
Տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը
Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերը, որոնց մասնակցել են...

25.04.2017
«Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունն իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների». Հերմինե Նաղդալյան
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որում եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղ...