National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
20.02.2024
Աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թ. շինթույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով
1 / 11

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թվականի շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, կառուցապատող ընկերությունների, գործադիր մարմնի, Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներ,  շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ թեեւ քննարկումը կազմակերպվել է Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ, սակայն փաստ է, որ ոլորտին առնչվող խնդիրները երկար ժամանակ է, որ քննարկվում են:

Թադեւոս Ավետիսյանի խոսքով շինթույլտվության եւ, ընդհանրապես, շինարարության ոլորտում պետական տուրքերի  թռիչքաձեւ ավելացումն էական եւ օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել կառուցապատողների եւ քաղաքացիների շրջանում, քանի որ դրանց ավելացումն իր ազդեցությունն է թողնում նաեւ շինարարության ծախսերի եւ  վաճառքի գնի վրա: Նրա խոսքով պետք է քննարկել նաեւ, թե տուրքերի ավելացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ անշարժ գույքի գների վրա: Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ այս եւ ոլորտային  այլ խորքային խնդիրներ քննարկելու համար պատգամավորներին դիմել էին մի խումբ ընկերություններ:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ Երեւան համայնքի ավագանու կողմից ընդունված տեղական տուրքեր եւ վճարներ սահմանող իրավական ակտերը տեղային բնույթի են եւ վերաբերելի Երեւան համայնքին. «Սակայն չմոռանանք, որ կան նաեւ ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ, որոնք հանրապետական մասշտաբի խնդիրներ են եւ առնչվում են թե՛ Երեւանին, թե՛ Երեւանից դուրս կառուցապատում իրականացնող ընկերություններին»,- շեշտել է Գուրգեն Գրիգորյանը: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ  մեկ տարի առաջ սկսել է շրջանառվել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում էր շինարարական թույլտվության գործող տուրքերը փոփոխել: Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

«Շրջանառության մեջ դրվեցին նոր վճարներ, մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար՝ կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ)  տրամադրման համար սահմանվեց վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության տրամադրման, շինթույլտվության ժամկետի երկարացման համար՝ տեղական տուրք: Ընդհանրապես անդրադարձ չեղավ անցումային դրույթներին, սկսված նախագծերին, ներդրումներին: Արդյունքում ընդունվեց ավագանու այս որոշումը՝ իր բազմաթիվ հետեւանքներով»,- ասել է «Կառուցապատողների հայկական  ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:

Ըստ նրա՝ Կառավարության համապատասխան որոշման մեջ կարգավորվում են քաղաքաշինության ոլորտում հիմնական իրավահարաբերությունները, նշվում է, որ ՃՀԱ-ի տրամադրումն իրականացվում է անվճար: Արմեն Սաքապետոյանը կարծում է, որ առկա է Կառավարության որոշմանը հակասող ավագանու որոշում կամ հակառակը:

Ըստ նրա՝ կառուցապատողներին հասանելի չի եղել որեւէ հաշվարկ՝ ինչո՞ւ է, օրինակ, բազային վճարը սահմանված 4 մլն դրամ կամ բազային տուրքը՝ 7 մլն դրամ, կամ ի՞նչ տրամաբանությամբ է բաժանվել գոտիականությունը:

Կառուցապատողները նշել են, թե տուրքերի չափի ավելացումը խնդիրներ է առաջացրել շինարարության ոլորտում: Ըստ այդմ՝ տուրքերի, վճարների ավելացումն առնվազն 10-15 տոկոսի չափով ավելացնելու է բնակարանների գներն առաջիկայում: Խնդրի կարգավորման նպատակով կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են ունեցել Երեւանի քաղաքապետարանում, ընդունվել են նրանց որոշ առաջարկներ, բայց խնդիրը, ըստ նրանց, չի լուծվել:

Ըստ կառուցապատողների՝ սահմանված տուրքերի եւ վճարների արդյունքում քաղաքի ծայրամասերում կառուցապատում իրականացնելը գնալով անհնար է դառնալու: Կառուցապատողները նշում էին՝ իրենց իրականացրած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նման բարձր տուրքեր եւ վճարներ որեւէ հետխորհրդային երկրում չկա:

Այս տեսակետների, ինչպես նաեւ կառուցապատողների ներկայացրած հաշվարկների հետ համամիտ չէր Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, որը տեղեկացրել է քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման եւ ընդունված փոփոխությունների մասին: Նախատեսվել է առաջիկայում եւս շարունակել քննարկումները: Լեւոն Հովհաննիսյանը նշել է՝ քաղաքապետարանը բոլորովին մտադրություն չունի խոչընդոտելու մայրաքաղաքում կառուցապատման գործունեությունը: Քաղաքապետի տեղակալը պարզաբանել է,  որ ներդրված տուրքերի եւ վճարների արդյունքում, օրինակ, քաղաքի 10-րդ գոտիական հատվածում բնակարանի 1 քմ-ն 950 դոլարից կդառնա 961 դոլար, կենտրոնում աճը կկազմի 40 դոլար: Լեւոն Հովհաննիսյանը պարզաբանել է՝ իրենց նպատակը քաղաքի համաչափ զարգացումն է: ՃՀԱ տրամադրումը վճարովի դարձնելու մասով էլ  նա հայտնել է, որ առկա է Արդարադատության նախարարության դրական կարծիքը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն է հայտնել շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները: Անհրաժեշտության դեպքում   կքննարկվի նաեւ օրենսդրական փոփոխությունների հարցը: 


20.02.2024
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թ. Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը
Հայաստանի Ազգային ժողովն ու Ազգային ժողովրդավարության ինստիտուտը համագործակցության շատ լավ փորձ ունեն: Մենք կարեւորում ենք ծրագրի միջոցով երիտասարդ մասնագետներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելու եւ ներգրավվելու հնարավորությունը: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր ավանդը կուն...

20.02.2024
Նախաձեռնությամբ ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ
Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասե...

20.02.2024
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու օրենսդրությունը
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախար...

20.02.2024
Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու...

20.02.2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում
Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ ...

20.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am