National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
21.02.2024
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծեր
1 / 3

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են բիզնես միջավայրը բարելավող փոփոխություններ: «Ներկա կարգավորումներով դասակարգման որոշումներ տնտեսավարողը պետք է ստանա մինչեւ ապրանքների ներմուծումը: Սակայն շատ դեպքերում ապրանքների ներմուծումից հետո է առաջանում վերջնական ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման անհրաժեշտություն»,- նշել է զեկուցողը եւ հավելել՝ փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում վերացնել տնտեսվարողների համար հնարավոր խոչընդոտները:

Լրամշակվել է նախագծի 2-րդ հոդվածը. առաջարկվում է վերացնել պետական գանձապետարանի հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության պայմանը:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող եւ կից օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ իրականացվում են վարչարարական մի շարք փոփոխություններ: Նախատեսվում է տեսահսկման համակարգի միջոցով բարելավել հարկային վարչարարությունը: Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ տնտեսվարողների վրա դրվում էր պարտականություն ունենալ տեսահսկման համակարգ: Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ դրույթը հանել նախագծից:

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: «Այս տեղեկատվությունը կհամադրվի հարկային մարմնի բազայում առկա հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկատվության հետ: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում սահմանված է, որ դա կկատարվի հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարում, այն անձը, որ կհամարվի հայտարարատու, միայն իր մասով կարող ենք ստանալ այդ ամփոփ տեղեկությունները»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ: Մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին:


21.02.2024
Երիտասարդ մասնագետների օրակարգն Ազգային ժողովում հագեցած է եղել. նրանք հանդիպումների շարք են ունեցել
Մշտական հանձնաժողովները պառլամենտարիզմի կարեւոր հենասյուներից են, քանի որ դրանց միջոցով է օրենսդիրը հիմնականում իրականացնում իր գործառույթները: Խորհրդարանական կառավարման ձեւում հանձնաժողովները կարեւոր մեխանիզմ են իշխող քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության շահերը հավասարակշռելու...

21.02.2024
Քննարկվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում կատարել «Բազմաբնակարան շ...

21.02.2024
Լրացումներ են առաջարկվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում
Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Առաջին...

21.02.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.02.2024
Օրենսդրական առաջարկի նպատակը խաղային գործունեության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է
Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեո...

21.02.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծին
Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: ԱԺ առողջապահության հարցեր...

21.02.2024
Առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը երկարաձգել
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա...

21.02.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: ՀՀ ֆինանսների փո...

21.02.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.02.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլուծվի ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողների համար սահմանված արտոնությունների հարցը
Օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել Հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությ...

21.02.2024
Կկարգավորվեն հարկային եւ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները
Գործող կարգավորումներով ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումը ենթադրում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով իրականացվող հաջորդող փուլերով գործընթաց: Կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումները քիչ լինեն կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահար...

21.02.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.02.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am