National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
27.02.2024
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Ազգային ժողովը փետրվարի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:

Փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

ԱԺ որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի տեղեկացմամբ մասնավորապես մարտական հերթապահություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողի աշխատավարձը 2018 թվականին կազմել է 110+115 հազար դրամ: Այժմ, եթե ատեստավորման արդյունքը լինի բավարար, ապա տվյալ զինծառայողի աշխատավարձը կկազմի 372 հազար, լավ արդյունքի  դեպքում՝ 489, գերազանցի դեպքում՝ 526 հազար դրամ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Ալեքսանյանը: «Սա հերթական քայլն է մեր որդեգրած ճանապարհին, որը ենթադրում է ունենալ մարտունակ ու կարող բանակ, որը նաեւ  կվարձատրվի արժանապատվորեն: Ատեստացիան իրենից ենթադրում է մի քանի քննություն, որոնք շարքային պայմանագրային զինծառայողի բուն պարտականություններն են՝ կրակային, մասնագիտական, ֆիզիկական պատրաստություն»,- մասնավորապես ասել է պատգամավորը:


27.02.2024
Սարգիս Խանդանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 27-ին հյուրընկալել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային: Հանդիպման ընթացքում պատգամավորները երախտագիտություն են հայտնել ...

27.02.2024
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արմեն Գեւորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ: Հյուրը հայ խորհրդարան...

27.02.2024
Խորհրդարանին են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում  եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ փետրվարի 27-ի նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականություննե...

27.02.2024
Ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու ԱԺ-ին ներկայացվող տեղեկատվության որակը. Գեւորգ Պապոյան
Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշ...

27.02.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կ...

27.02.2024
Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն
«Դեղերի մասին» եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները կնպաստեն դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտի կարգավորմանը, կներդաշնակեցվեն դեղերի ներմուծման գործընթացները: Այս մասին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ 2016 թվակա...

27.02.2024
Նախատեսվում է էականորեն բարելավել խաղային գործունեության ոլորտի կարգավորումները
Հիմնական եւ առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները թե՛ սպառողների շահերի պաշտպանության, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Այս մասին ասել է ...

27.02.2024
Նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար
Խորհրդարանը քննարկել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մա...

27.02.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am