National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
08.02.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
1 / 16

Փետրվարի 8-ին Ազգային ժողովը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Նախորդ օրը քննարկվել էր Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արման Օհանյանի ու Գուրգեն Մալխասյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է քաղաքացիական գործերով դատավարություններով, մասնավորապես՝ զրպարտության եւ վիրավորանքի գործերով վճիռների կայացմամբ: Խորհրդարանի նախագահի խոսքով դատարանը համաձայնում է, որ տեղի է ունեցել վիրավորանք ու զրպարտություն, սակայն դատավորները խուսափում են մեծ չափով փոխհատուցում սահմանելուց, որի պատճառով  չի փոխհատուցվում անգամ հայց ներկայացրած անձի ծախսը:

«Դատավորն ունի հայեցողության շրջանակ, որը նրան տվել է օրենսդիրը»,- նշել է Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա է հիմնված, որ դատարանն ամեն անգամ ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտն իր ֆինանսական վիճակով պայմանավորված ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: «Կարելի է այդ ներքին շեմին որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատավորին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում: Կարող է դա անել Վճռաբեկ դատարանը: Սա որեւէ ձեւով ուղղորդում չէ, ուղղակի տրամաբանական լուծում է, օրինակ՝ նախադեպային իրավունքով հասկանալ՝ ո՞ր դեպքում, օրինակ, այդ նվազագույն շեմն ինչպիսի՞ն պետք է լինի»,- պարզաբանել է ԲԴԽ նախագահը:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի մեկ այլ դիտարկմանը՝ Կարեն Անդրեասյանը խոսել է դատական համակարգի անկախության մասին եւ նշել. «Այո՛, մի կողմից Ազգային ժողովի ո՛չ մի թեւ, ո՛չ մի կուսակցություն որեւէ կերպ չպետք է ճնշի դատավորին, բայց մյուս կողմից դատավորը չպետք է մտածի, որ ցանկացած ապօրինություն կարող է լինել անպատժելի: Դրա համար կան ԲԴԽ դիմելու հստակ ձեւեր, իսկ ԲԴԽ-ն, հաստատ, ամենաարդար ձեւով կենթարկի պատասխանատվության այն դատավորին, որը խախտել է որեւէ մարդու իրավունք»: Նա հանդիպումներ կազմակերպելու եւ դատական համակարգի խնդիրները մանրամասն քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Գուրգեն Մալխասյանը, մասնավորապես, խոսել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության, արդարադատության իրականացման ընթացքի, դատական պրակտիկայում իրավանորմի մեկնաբանության, դատաքննական գործընթացներում Վճռաբեկ դատարանի դերակատարության մասին:

Հարցուպատասխանի ձեւաչափում թեկնածուն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, դատական գործերի լուծման մեխանիզմներին:

Թեկնածու Արման Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԲԴԽ-ին Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելու համար Ազգային ժողովին իր թեկնածությունը ներկայացնելու համար:

Զեկուցողի խոսքով Վճռաբեկ դատարանի որոշումներով է նաեւ պայմանավորված դատական իշխանության հեղինակության բարձրացումը, արդարության նկատմամբ հանրության հավատի վերականգնումը:  Թեկնածուն ընդգծել է, որ քաղաքացիական արդարադատության ոլորտում, մասնավորապես, վերջին 10-15 տարիների ընթացքում մեր երկրի դատական իշխանության առջեւ ծառացած գերխնդիրներից է դարձել ՀՀ դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի գերծանրաբեռնվածությունը, դատական գործընթացների ձգձգվածությունը: «Ի թիվս այլ գործոնների, նաեւ այդ հանգամանքն է նպաստել, որ դատարանների եւ դատական իշխանության ներկայացուցիչների հանդեպ նվազել է հանրության վստահությունը: Սակայն ես լավատես եմ եւ կարծում եմ, որ իշխանության երեք թեւերի ակտիվ փոխգործակցության արդյունքում տեսանելի ապագայում կունենանք էականորեն նվազ ծանրաբեռնված դատարաններ, ինչը կհանգեցնի ինչպես դատական ակտերի որակի բարձրացմանը, այնպես էլ գործերի ողջամիտ ժամկետներում քննության իրականացմանը»,- նման կարծիք է հայտնել թեկնածուն:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները խոսել են դատական համակարգի վարկանիշի բարձրացման անհրաժեշտության մասին, կարեւորել հանրային վստահության աճը դատական իշխանության նկատմամբ: Ելույթներում խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության հնարավորությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին եւ այլն:


08.02.2024
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանո...

08.02.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 9-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պա...

08.02.2024
Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգա...

08.02.2024
Կարեն Թումանյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am