National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
08.02.2024
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 6

Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Բաբկեն Թունյանը, պատասխանելով ուսանողի՝ հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ժամանակին սահմանը փակել է Թուրքիան՝ փաստացի շրջափակման ենթարկելով Հայաստանին:

Փակ սահմանն ազդեցությունն ունի մեր երկրի տնտեսության վրա: «Ապրանքաշրջանառությունը, որը  կարող էր իրականացվել Թուրքիայի տարածքով ավելի կարճ ժամանակահատվածում եւ քիչ ծախսատար եղանակով, իրականացվում է երրորդ երկրների միջոցով»,- նշել է պատգամավորը: Այս համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Խաղաղության պայմանագրի կնքումը: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ  Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է բարելավել արտադրվող ապրանքների որակը, ստեղծել ազգային բրենդ:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին՝ Բաբկեն Թունյանը ներկայացրել է մեր երկրի համար դրա դրական եւ բացասական կողմերը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերին: Նա խնդիր է համարել հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը: Ըստ նրա՝ Կառավարությունը քննարկում է խոշոր հողակտորների ձեւավորման հարցը: Նախատեսվում է  մշակել  գույքահարկի տարբեր սահմանաչափեր՝ օգտագործվող եւ չօգտագործվող հողերի համար:

Բաբկեն Թունյանը հաջողություն է մաղթել ուսանողներին եւ հորդորել իրենց գիտելիքներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Հանդիպումը կայացել է փետրվարի 8-ին: Ուսանողները 6 շաբաթ իրենց մասնագիտական փորձաշրջանը կանցնեն Ազգային ժողովում:


08.02.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 9-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պա...

08.02.2024
Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգա...

08.02.2024
Կարեն Թումանյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատու...

08.02.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Փետրվարի 8-ին Ազգային ժողովը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Նախորդ օրը քննարկվել էր Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am