National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
12.02.2024
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները
1 / 13

Անչափ կարեւորում ենք խորհրդարանական հարթակում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը եւ բարձր ենք գնահատում այս դժվարին ժամանակահատվածում մեր կողքին լինելու հանգամանքը. ողջունելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանն անօրինական սանձազերծած բոլոր պատերազմների ընթացքում հետեւողականորեն իրականացրել է էթնիկ զտում: «Այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններն» անօրինական եւ հանցագործ պահվածք են Ադրբեջանի կողմից ինքնորոշված հայ ժողովրդի Լեռնային Ղարաբաղի հատվածի նկատմամբ: Այսօր ԼՂ-ն հայաթափված է»,- ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ, Ադրբեջանն իր հանցագործ պահվածքով հակամարտությունն ավելի է խորացրել եւ միջազգային հարթակներում պետք է պատասխան տա:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Հայաստանի ներքին կյանքի օրակարգային հարցերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա նշել է, որ անցյալ տարի սեպտեմբերին, երբ մարդիկ ստիպված լքում էին իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղից, ավելի քան 60 մարդ է զոհվել Ստեփանակերտից Հայաստան ճանապարհին:

Պատվիրակության անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլը նշել է, որ իրենց նպատակն է լսել ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերին:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետվերադարձին, նրանց անվտանգությանը, Ադրբեջանի հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությանը  վերաբերող հարցերի շուրջ:


12.02.2024
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր «Երեւանը եւ կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում: Փետրվարի 12-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, Երեւանի ավագանու, ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակու...

12.02.2024
Հայ խորհրդարանականները հանդիպել են բրիտանացի գործընկերներին
Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան` նպատակ ունենալով տեղում ծանոթանալու առկա անվտանգային իրավիճակին. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության...

12.02.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Փետրվարի 15-ին` ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով: Լսումները նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ ...

12.02.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում Լատվիայի դեսպանը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am